Հիմա հարցն այն է, աշխարհքաղաքական մյուս կենտրոնը համակերպվո՞ւմ է այս վիճակին, թե՞ ոչ. Քաղտեխնոլոգ
Քաղաքական
12:54 08/06/2026
Հայաստան

Հիմա հարցն այն է, աշխարհքաղաքական մյուս կենտրոնը համակերպվո՞ւմ է այս վիճակին, թե՞ ոչ. Քաղտեխնոլոգ

«ԱԺ ընտրությունների քվեարկությանը մեծ մասնակցություն եղավ, բայց տեղերում ուժեղ վերահսկողություն չեղավ։ Քվեարկության ընթացքում լրատվամիջոցները գրում էին ուղղորդումների, վարչական  ռեսուրսի կիրառման, մարդկանց ընտրատեղամասեր գնալը վերահսկելու և այլնի մասին»,-Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով քվեարկության նախնական արդյունքներին ու ընտրական գործընթացի ընդդիմադիր ուժերի հաղթանակի չհասնելուն՝  ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Հիշեցնենք, որ մինչ քվեարկությունը նա պնդում էր որ այս երկու գործոների միաժամակյա առկայությունը միայն կարող է ապահովել ընդդիմաիր ուժերի հաղթանակը, մինչդեռ գործոններից մեկը չի աշխատել։

Քաղտեխնոլոգն ընդգծեց այս ընտրություններն աշխարհքաղաքական կենտրոնների՝ հավաքական արևմուտքի և Ռուսաստանի, Իրանի  բախումն էին  ՀՀ տարածքում, կողմերից մեկը ուժային տարբերակով պահեց իշխանությունը։

«Երբ մի քանի հարյուր հոգու  ձերբակալում ես, երբ նրանց շտաբների աշխատանքները խաթարում ես, իսկ գիշերը ժամը 2-ին հայտարարում ես, որ արդեն հաղթել ես, դա նշանակում է ուժային տարբերակով իշխանություն պահել։ Ուժային տարբերակը չի նշանակում հակասահմանադրական միջոցներ, զինվորներ և այլն։ Սա  նշանակում է, որ անկախ ընտրությունների արդյունքներից,  դու հայտարարում ես, ես իշխանությունը վերցնում եմ, ես իշխանությունը չեմ տալու»,-ասաց փորձագետը։

ԿԸՀ հրապարակած քվեարկության տվյալները դեռ նախնական են, հիմա պետք է ընդդիմության ներկայացուցիչները մեծ ուշադրություն պետք է դարձնեն տեղերում արձանագրությունների տվյալներին։

«Այսպես է, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի տվյալ է հրապարակում, տեղերում սկսկում են այս տվյալները դզմզել, բայց դրանց դեմը կարող են առնել, թե ոչ, չեմ կարող ասել»,-ասաց նա։

Սակայն այստեղ կարևորն այն է, ըստ քաղտեխնոլոգի,  որ մի կողմը հայտարարեց՝ ես իշխանությունը չեմ տալու, ուժայինով պահելու եմ ու պահեց։

Հիմա հարցն այլ է,  մյուս կողմը համակերպվո՞ւմ է  դրա հետ։ Եթե համակերպվում է, Հայաստանից հեռանում է, եթե չի համակերպվում, ընտրությունների արդյունքներն այլ են լինում; Դեռ որևէ հստակություն չկա, սպասողական վիճակում են, հրապարկված նախնական արդյունքներն ու մանդատների վերաբերյալ թվերը դեռ ոչիչն չեն որոշում։ Չի բացառվում, որ զարգացումներ լինեն»,-ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հիմա հարցն այն է, աշխարհքաղաքական մյուս կենտրոնը համակերպվո՞ւմ է այս վիճակին, թե՞ ոչ. Քաղտեխնոլոգ