Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Միասնության թևեր»-ը դիմել է Երևանի բոլոր ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները վերահաշվարկելու համար
«Միասնության թևեր» կուսակցությունը դիմել է Երևանի բոլոր ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները վերահաշվարկելու համար։ Կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը հայտնում է, որ նույնաբովանդակ դիմումներ ներկայացվել են նաև մարզային մի շարք ընտրատարածքային հանձնաժողովներ, սյս պահին ընթանում է ձայների վերահաշվարկ։
«Անկախ արդյունքներից՝ շնորհակալությունս ու խոնարհումս բոլոր այն ընտրողներին ովքեր արժանապատվությունը գերադասել են փողից ու փորից՝ ձայն տալով «Միասնության թեւեր» կուսակցությանը։ Շատ գործ կա անելու եւ պայքարի երկար ճանպարհ կա անցնելու, որ Հայկը չպարտվի Բելին»,- գրել է նա։