Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս իշխանությունը Սահմանադրություն փոխելու, եկեղեցու դեմ ոտնձգություն անելու, տարածքային ամբողջականությունը խախտելու մանդատ չունի. Օսկանյան
«Ազգային ժողովի վերջին ընտրությունը շատ վատ ընտրություն էր»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
Նա ընդգծեց, որ իր խորին համոզմամբ՝ այս ընտրության արդյունքն իսկապես հայ ժողովորիդ ճիշտ կամարտահայտությունը չի արտացոլում։
«Սա ոչ թե նկարչություն է, այլ մանրանկարչություն է»,- ասաց Օսկանյանը՝ մասնավորապես անդրադառնալով ԲՀԿ-ի ստացած ձայների առումով ԿԸՀ հայտնած թվերին։
«Այս իշխանությունը 50 + չի ունեցել, ինչը նույնպես լեգիտիմության լուրջ հարց է առաջանում։ Այս իշխանությունը Սահմանադրություն փոխվելու, Հայ Առաքելական եկեղեցու դեմ որևէ ոտնձգություն անելու, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու մանդատ չունի»,- ասաց Վարդան Օսկանյանը։