Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բալաշիխայում պայթյունի պատճառ կարող է լինել ավտոմեքենայի տակ տեղադրված պայթուցիկ սարքը։ Այդ մասին հաղորդում է Life-ը՝ հղում անելով Shot-ին։
Telegram ալիքի տվյալներով՝ տեղի ունեցածի վերաբերյալ կան մի քանի վարկածներ։ Մեկի համաձայն՝ սարքը պայթեցվել է մեքենա տղամարդու նստելուց մի քանի րոպե անց, ենթադրաբար՝ հեռակառավարման միջոցով։
112-ի տվյալներով՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը ունեցել է մինչև 400 գրամ տրոտիլի հզորություն, ինչի պայթունից էլ տղամարգը զոհվել է։
«Ռումբը տեղադրված է եղել վարորդի նստատեղի տակ», -նշվում է հաղորդագրության մեջ։
Քննչական կոմիտեի աշխատակիցներն այժմ աշխատում են դեպքի վայրում։ Վարորդը 62 տարեկան էր։