Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ինքը «չեսնի» չի անցել, 100%-ով եմ ասում՝ ինքը չի անցել... պետք է պայքարեն, տեղում նստելով հարց չի լուծվի. Հարցում
Panorama.am-ը քաղաքացիներից հետաքրքրվեց, թե արդյոք ԱԺ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր դաշինքները և կուսակցությունը (ԲՀԿ-ն՝ վերահաշվարկի դրական ելքի դեպքում) պետք է վերցնեն մանդատները, թե նախընտրելի է փողոցային պայքարը։
Քաղաքացիների պատասխանները՝ ստորև
-Չգիտեմ, թե իրենք ինչ վիճակի մեջ են, ինչպես են ընկալում այդ ամեն ինչը, ըստ այդմ թող անեն այն քայլը, որը ճիշտ են համարում։ Ես չեմ կարող խորհուրդ տալ, ես որ լինեի՝ անելիքս կիմանայի։
-Պետք է չվերցնի մանդատները։
-Ինձ թվում է, պետք է վերցնի, ինչո՞ւ հրաժարվի։
-Պետք է պայքարի, որովհետև Նիկոլը, որ անցել է, պետք է չանցներ։ Ինքը չեսնի չի անցել, 100%-ով եմ ասում՝ ինքը չի անցել, պետք է պայքարեն, տեղում նստելով ոչ մի հարց չի լուծվի։
-Անպայման պետք է վերցնեն։
-Թող պայքարեն, էլի, թող խորհրդարանը մաքրվի։
-Միայն փողոցային պայքրա։
Մանրամասները տեսանյութում