ԱՄՆ-ն կանգնած է Փաշինյանի և Հայաստանի կողքին խաղաղության ամրապնդման գործում. Մարկո Ռուբիո
Քաղաքական
13:21 09/06/2026
Հայաստան

ԱՄՆ-ն կանգնած է Փաշինյանի և Հայաստանի կողքին խաղաղության ամրապնդման գործում. Մարկո Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով։

Ռոբիոյի ուղերձում, ըստ ՀՀ կառավարության, մասնավորապես, նշել է.

«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իր կուսակցության վերընտրման առթիվ: Միացյալ Նահանգները կանգնած է վարչապետ Փաշինյանի և Հայաստանի կողքին խաղաղության ամրապնդման գործում, և մենք հանձնառու ենք առաջ մղելու Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական խաղաղության գագաթնաժողովի նպատակները, ներառյալ Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու (TRIPP) իրականացումը:

Մենք անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքին Հարավային Կովկասում և դրանից այն կողմ խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու համար»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՄՆ-ն կանգնած է Փաշինյանի և Հայաստանի կողքին խաղաղության ամրապնդման գործում. Մարկո Ռուբիո