Արդյո՞ք Պուտինը պատրաստվում է շնորհավորել Փաշինյանին
Քաղաքական
14:30 09/06/2026
Աշխարհ

Արդյո՞ք Պուտինը պատրաստվում է շնորհավորել Փաշինյանին

Ռուսաստանը նախընտրում է սպասել Հայաստանում քվեարկության պաշտոնական արդյունքներին, նախքան Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորել։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Կարևոր է սպասել վերջնական պաշտոնական արդյունքների։ Գիտեք, որ այնտեղ կային շատ անորոշ պահեր, մենք տեսանք ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին բազմաթիվ հաղորդագրություններ, ուստի նախընտրում ենք սպասել որոշ պաշտոնական եզրակացությունների»,-հայտարարել է Պեսկովը՝ բացատրելով, թե ինչու Կրեմլը չի ​​շտապի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, ով հայտարարել է իր հաղթանակի մասին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արդյո՞ք Պուտինը պատրաստվում է շնորհավորել Փաշինյանին