Ի՞նչ սև կատու է անցել Պետական Սիմֆոնիկ նվագախամբի ու Հանրային հեռուստաընկերության միջև. «Փաստերը չափազանց հեշտ ստուգելի են»
Հասարակություն
07:57 10/06/2026
Հայաստան

Ի՞նչ սև կատու է անցել Պետական Սիմֆոնիկ նվագախամբի ու Հանրային հեռուստաընկերության միջև. «Փաստերը չափազանց հեշտ ստուգելի են»

Հաղորդավարուհի, մոդել Լուսինե Թովմասյնաը, որը օրեր առաջ հայտարարեց Հանրային հեռուստաընկերությունից դուրս գալու մասին, ինսթագրամի իր էջում անդրադարձել է Պետական Սիմֆոնիկ նվագախամբի ու Հանրային հեռուստաընկերության միջև առաջացած խնդրին։

«Այսօր Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես ստում է՝ լրատվակեններից մեկի հարցմանն ի պատասխան նշելով ,որ Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախամբի հետ որևէ խնդիր չկա, իսկ հիմա ամեն ինչ սկզբից:

Քանի որ Հովհաննես Մովսիսյանն իր աշխատասենյակում անձամբ ինձ ասել է, որ իր համար անընդունելի է Առաջին ալիքի հաղորդավարի համագործակցությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի հետ։

Ավելին՝ ահա այն հաղորդագրությունը, որը Հանրայինի PR բաժնի ղեկավարի կողմից ուղարկվել է հաղորդավարներին։


Հետևաբար, երբ այսօր փորձ է արվում ներկայացնել, թե նման խնդիր կամ սահմանափակում չի եղել, առնվազն տարակուսելի է։

Ես երբևէ չեմ խախտել որևէ պայմանագրային դրույթ, և նման պնդումը պարզապես չի համապատասխանում իրականությանը։

Սոցիալական մեդիայում իմ գործունեության կամ հրապարակումների հետ կապված որևէ սահմանափակում պայմանագրում չի եղել։

Ուստի ես ընդամենը մեկ հարց ունեմ․ արդյո՞ք ստացվում է, որ Հանրային հեռուստաընկերությունը կարող է օգտագործվել ղեկավարի անձնական հարաբերություններն ու խնդիրները կարգավորելու գործիք։


Եվ սա միայն իմ հարցը չէ։ Վերջին օրերին բազմաթիվ մարդիկ են բարձրաձայնում նույն մտահոգությունը։

Ես շարունակում եմ պնդել միայն մեկ բան՝ հանրությանը պետք է ներկայացվեն փաստերը, ոչ թե դրանցից տարբերվող վարկածներ։

Փաստերը չափազանց հեշտ ստուգելի են։ Մնացած եզրակացությունները թողնում եմ հանրությանը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder