Մի կողմ պետք է դրվեն «առաջնորդների» էգոիզմը. Ստեփան Դանիելյան
Քաղաքական
11:03 10/06/2026
Հայաստան

Մի կողմ պետք է դրվեն «առաջնորդների» էգոիզմը. Ստեփան Դանիելյան

«Մանդատների վերցնելու ու չվերցնելու ճիշտ կամ սխալ լինելը պայմանավորված է ցանկացած տարբերակի դեպքում հաջորդ քայլերով»,-գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը

«Եթե այդ քայլերի գիտակցում կա ու դրանց պատրաստ լինելում վստահ են,, ապա ցանկացած տարբերակը կարող է արդարացված լինել, և` հակառակը։

Եվ ևս երեք կարևոր գործոն.

1. ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի,

2. Հանրությունը պետք է տեղեկացված լինի որոշումների ընթացակարգին ու արդյունքներին, որովհետև առանց լայն հանրության վստահության ու աջակցության ընդդիմությունը 0 կոպեկ արժե։

3. Մի կողմ պետք է դրվեն «առաջնորդների» էգոիզմը, դատարկ, ոչ հիմնավոր մեծամտությունը, որոնք, ինչպես կյանքը ցույց տվեց, սին են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մի կողմ պետք է դրվեն «առաջնորդների» էգոիզմը. Ստեփան Դանիելյան