Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն մեզ հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն. Նիկոլ Փաշինյան
«ՀԱՊԿ-ի հետ կապված չեմ կարող մեկնաբանություն անել, ես գիտեմ, որ ՀԱՊԿ-ից հեռացման մեխանիզմ կա, այո գործում է և եթե անդամ երկրները որոշեն մեզ հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն, ուրիշ բան անելու չունենք»,- կառավարությունում կազմակերպած ճեպազրույցների ժամանակ ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով ՌԴ-ից շնորհավորանքներ դեռ չլինելու մասին հարցին՝ Փաշինյանն ասաց. «Ես 8 տարուց ավելի է՝ աշխատում եմ ՌԴ նախագահի հետ, գիտեմ, որ նա ռացիոնալ մարդ է, հենվում է փաստերի ու փաստարկների վրա, եթե նրանք ունեն մտահոգություններ, այդ մտահոգությունները մենք համբերատար կփարատենք, ոչ մի խնդիր չկա»․
Նա հայտարարեց, թե ԵԱՏՄ-ում իր մասնակցությամբ 2 ձևաչափ կա՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստերը և Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստերը և այդ ձևաչափերով շարունակելու է աշխատոլ։
Փաշինյանը հայտարարեց, որ դիտորդական առաքելության կազմում ներառված են եղել նաև ՌԴ դիտորդներ և նրանք արդեն եզրակացությունը տվել են
«Մնացածը հռետորիկայի հարց է, կքննարկենք»,-հավելեց նա։