Եթե հանկարծ գազի գինը բարձրանա, այլընտրանքներ կան Ադրբեջանից, Թուրքմենստանից կամ Պարսկաստանից. ՀԾԿՀ նախագահ
Քաղաքական
13:03 11/06/2026

Եթե հանկարծ գազի գինը բարձրանա, այլընտրանքներ կան Ադրբեջանից, Թուրքմենստանից կամ Պարսկաստանից. ՀԾԿՀ նախագահ

«Տեսականորեն հնարավոր է՝ հիմա ճեպազրույց եմ տալիս, պաշտոնապես կարող է ստացվի նման առաջարկ ՌԴ-ից կամ Գազպրոմ-Արմենիայից, բայց այս պահին որևէ նման առաջարկ չկա»,- Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ պատասխանելով գազի սակագնի  հնարավոր թանկացման մասին հարցին։

Միաժամանակ նա նշեց, որ այլընտրանքները կան, հարակից տարածքներում՝ Ադրբեջանից, Թուրքմենստանից կամ Պարսկաստանից, բոլոր այն հնարավոր երկրները, ովքեր գազ են վաճառում և ենթակառուցվածքները թույլ են տալիս, որ Հայաստանն այդ երկրներից գազ գնի, բնականաբար կգնի։

Հարցին՝ արդյո՞ք մտավախություն չունի, որ կախվածություն կառաջանա Ադրբեջանից, Մեսրոպյանն ասաց, որ որպես ՀՀ քաղաքացի, ունի բազմաթիվ  մտահոգություններ։ Նա նաև նշեց, որ սեփական նախաձեռնությամբ գազի գնի թանկացման առաջարկով հանդես չեն գա։

ՀԾԿՀ նախագահն ասաց, որ աշխարհացունց բան դրանից տեղի չի ունենա, եթե հանկարծ գազի գինը բարձրանա, որովհետև այս տարիներին Հայաստանում արևային տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիան  զարգացել է. «Արդեն արևային կայանների գոյությունը մեր իրականության մեջ, մեզ կապահովի 1992-94 թվականների ծանր էներգետիկական կրիզիսի պատկերն ունենալուց։

Անցումային փուլում, եթե լինի գազի թանկացում, որոշակի դժվարություններ, ենթադրաբար կլինեն, բայց հովհարային անջատումների տարիների պատկերը չենք ունենա ծանր և խորը, չի լինի օրերով, ժամերով հոսանքազրկումներ»։

Մ. Մանուկյանը նաև ասաց, որ եթե հանկարծ Հայաստանի վաճառվող ռուսական գազը թանկանա, պայմանագիրն ու սակագները գործում են մինչև 2027 թվականի սկիազբ, այսինքն առաջիկա վեց ամիսների ընթացքում անցումային բան չի լինի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե հանկարծ գազի գինը բարձրանա, այլընտրանքներ կան Ադրբեջանից, Թուրքմենստանից կամ Պարսկաստանից. ՀԾԿՀ նախագահ