Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԲՀԿ-ն կոչ է արել բոլոր մտահոգ քաղաքացիներին, ԲՀԿ-ի համակիրներին ժամը 13.00-ից հավաքվել ԿԸՀ մոտ՝ «իրենց արդարացի բողոքի ձայնը բարձրացնելու տեղի ունեցող անարդարությունների ու ամենաթողության դեմ»։
ԲՀԿ հավաքին ընդառաջ ԿԸՀ դիմաց բազմաթիվ ոստիկաններ են հավաքվել։



Հիշեցնենք՝ երեկ ԿԸՀ-ն արտահերթ նիստում անվավեր է ճանաչել թիվ 35/65 և 10/51 ընտրատեղամասերի քվեարկության արդյուքնները։ Երկու դեպքում էլ գրանցվել էր զինծառայողների քվեարկության դեպք, ժամը 20։00-ից հետո, ինչը Ընտրական օրենսգրքի խախտում է։
ԿԸՀ որոշումից հետո ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը գրել էր. «Ակնհայտ է, որ անվավեր են ճանաչվել հատկապես այն տեղամասերի արդյունքները, որտեղ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստացել է մեծ թվով քվեներ։ Սա ընտրողների ձայների գողության ամենացայտուն դրսևորումն է, որը հերթական անգամ ապացուցում է, որ տեղի ունեցող գործընթացը որևէ առնչություն չունի արդար և թափանցիկ ընտրությունների գաղափարի հետ և կասկածի տակ է դնում ընտրության ամբողջ գործընթացի օրինականությունը։ Ընդունված որոշմամբ ամենակոպիտ ձևով ոտնահարվում է քաղաքացիների սահմանադրական իրավունքը՝ ազատորեն արտահայտված կամքը»։ Ըստ ԲՀԿ-ակաների և ընդդիմադիր ուժշերի՝ ամեն ինչ արվում է, որպեսզի երրորդ ընդդիմադիր ուժը՝, տվյալ դեպքում ըստ ձայնրի քանակի ԲՀԿ-ն, չմտնի խորհրդարան։