ՈւՂԻՂ. ԿԸՀ որոշումը ոչ այլ ինչ է, քան արգելել ԲՀԿ-ին մուտք գործել Ազգային ժողով. ԲՀԿ ներկայացուցիչների հրատապ ասուլիսը
Քաղաքական
12:10 12/06/2026
Հայաստան

ՈւՂԻՂ. ԿԸՀ որոշումը ոչ այլ ինչ է, քան արգելել ԲՀԿ-ին մուտք գործել Ազգային ժողով. ԲՀԿ ներկայացուցիչների հրատապ ասուլիսը

«Բոլորը շատ լավ հասկանում են, որ ԿԸՀ երեկ ուշ երեկոյան գաղտագողի կայացրած որոշումը ոչ այլ  ինչ է, քան բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով արգելել ԲՀԿ-ին մուտք գործել Ազգային ժողով»,-ասուլիսում ասա ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

Նա ընդգծեց, ուր ԿԸՀ որոշումը ոչ այլ ինչ է, քան ուղղակի և էական ազդեցություն, ներգործություն ընտրական գործընթացների վրա, ինչպես նաև ընտրությունների արդյունքների թափանցիկությունը, լեգիտիմությունը վիճարկող գործընթաց։

Երեկ ԿԸՀ-ն արտահերթ նիստում անվավեր է ճանաչել  թիվ 35/65 և 10/51 ընտրատեղամասերի քվեարկության արդյուքնները։  Ըստ ԿԸՀ-ի, երկու դեպքում էլ գրանցվել էր զինծառայողների քվեարկության դեպք, ժամը 20։00-ից հետո, ինչը Ընտրական օրենսգրքի խախտում է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder