45-ամյա վարորդը «UAZ»-ով կողաշրջվել է նրա մարմինը փրկարարները գտել են ավտոմեքենայից դուրս
Քաղաքական
21:27 12/06/2026
Հայաստան

45-ամյա վարորդը «UAZ»-ով կողաշրջվել է նրա մարմինը փրկարարները գտել են ավտոմեքենայից դուրս

 Այսօր՝ հունիսի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 45-ամյա Արթուր Գ․-ն իր վարած «UAZ» մակնիշի ավտոբուսով Գեղաշեն բնակավայրի Սարամիջյան  կոչվող տարածքում կողաշրջվել է։

 «Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 1-ին ջոկատի փրկարարները՝ ջոկատի պետ Սարգիս Բիձյանի գլխավորությամբ, ովքեր վարորդի դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։

Օպերատիվորեն ժամանած «Աբովյան» ԲԿ-ի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է մահը։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։

Վթարի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը զրկված է եղել վարորդական իրավունքից»,-գրում է shamshyan.com-ը;

Աղբյուրը`Panorama.am
Placeholder