Ողբերգական վթար. «UAZ»-ը գլորվել է ձորակը՝ մոտ 30 մետր, վարորդը մաhաgել է
Հասարակություն
12:50 13/06/2026
Հայաստան

Ողբերգական վթար. «UAZ»-ը գլորվել է ձորակը՝ մոտ 30 մետր, վարորդը մաhաgել է

Հունիսի 12-ին՝ ժամը 17։16-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաշեն գյուղի սարերում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «UAZ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. կա զոհ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու խումբ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ «UAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մեքենայով սար բարձրանալիս գլորվել է ձորակը՝ մոտ 30 մետր․ վերջինս մահացել է։

Փրկարարները ձորակից դուրս են բերել վարորդի դին և փրկարարական մեքենայով  մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ողբերգական վթար. «UAZ»-ը գլորվել է ձորակը՝ մոտ 30 մետր, վարորդը մաhաgել է