Մանդատ գողանալ չի ստացվելու, ձայներ գողանալ չի ստացվելու, ժողովուրդն այն ձեզ չի ներելու. Իվետա Տոնոյան
Քաղաքական
21:07 14/06/2026
Հայաստան

Մանդատ գողանալ չի ստացվելու, ձայներ գողանալ չի ստացվելու, ժողովուրդն այն ձեզ չի ներելու. Իվետա Տոնոյան

«Ամենամեծ վերապահումը՝ նաև մեր գործընկերների հետ առաջ քաշվածը, վերաբերում է երեք ընտրական տեղամասերում ընտրողների քվեարկությունն անվավեր ճանաչելու հարցին»,-ԿԸՀ-ի դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց ԲՀԿ կուսակցության պատգավմավորի թեկնածու Իվետա Տոնոյանը՝ հավելելով.

«ԿԸՀ-ի ամփոփման նախագծի մեջ, օգտագործված է հետևյալ ձևակերպումը, թե այդ տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումն էական ազդեցություն չի ունեցել ընտրությունների ամբողջ գործընթացի վրա։

Որքան էլ Վահագն Հովակիմյանը փորձի ձայնն իջեցնելով դողդոջյուն տոնով այս հատվածն այնպես ընթերցի, որ հասկանալի չլինի, թե ինչ ձևակերպում է օգտագործում, բոլորին էլ հասկանալի է, որ այս տեղամասերում ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելն արվել է միտումնավոր, հետևողականորեն, որպեսզի ԲՀԿ-ն պարզապես թվաբանական մանիպուլյացիայի արդյունքում չհայտնվի խորհրդարանում»։

Տոնոյանն ասաց, որ ընտրողներին հարց տվեցին, թե այդ որոշմամաբ 58 հազարից ավել քվե ստացած ուժը չի մտնում ԱԺ, արդյոք չի ազդում ընտրությունների վրա։
նա ասաց, որ եթե ԿԸՀ-ն որոշի վերաքվեարկություն չիրականացնի ապա նրա անդամները, ապրելու են այդ խարանով;։

 «Մանդատ գողանալ չի ստացվելու, ձայներ գողանալ չի ստացվելու, ժողովուրդն այն ձեզ չի ներելու»,- հայտարարեց Տոնոյանը

Աղբյուրը`Panorama.am
Placeholder