Նիկոլ Փաշինյանի կողակիցը կրկին առաջին տիկին է հանդես գալիս. Նա 9 օրով գործուղվում է Նյու Յորք
Քաղաքական
15:54 15/06/2026
Հայաստան

Նիկոլ Փաշինյանի կողակիցը կրկին առաջին տիկին է հանդես գալիս. Նա 9 օրով գործուղվում է Նյու Յորք

Նիկոլ Փաշինյանի կողակիցը՝ Աննա Հակոբյանը կրկին հանդես է գալիս որպես Հայաստանի առաջին տիկին։ Նրա քաղաքացիական ամուսինը հունիսի 11-ին որոշում  ստորագրել, որով Ա. Հակոբյանին գործուղել է ԱՄՆ։

«Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանին 2026 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 4-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)` Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի (Global First Ladies Academy) չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու նպատակով:

 Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահման ված կարգով ապահովել գործուղման հետ կապված փաստացի ծախսերի հատուցումը (օրապահիկը՝ հունիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ (Նյու Յորք), հուլիսի 4-ին՝ տարանցիկ վայր (Վիեննա), գիշերավարձը՝ հունիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ (Նյու Յորք)»։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 17-ին Աննա Հակոբյանը հայտարարեց, որ իր և Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է, իսկ ավելի ուշ՝ ի պատասխան շնորհավորանքների, հստակեցրեց, որ հեռանում է Փաշինյանից ու կառավարական առանձնատնից։ Շատ չանցած՝ ապրիլի 19-ին Աննա Հակոբյանն հայտնվեց առանձնատնից Նիկոլ Փաշինյանի արած ուղիղ եթերի կադրում, նույն օրը ավելի ուշ նրանց տեսան միասին Գյումրիում։ Ապրիլի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Աննա Հակոբյանն իրեն մեկ շանս է տվել՝ ընտանիքը պահպանելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder