Cast off #6. Ինչպես ԿԸՀ-ն թքեց վարչական դատարանի վրա. կարևոր չի ինչպես եք քվեարկել, կարևոր է ինչպես ենք հաշվում
Քաղաքական
15:39 15/06/2026
Հայաստան

Cast off #6. Ինչպես ԿԸՀ-ն թքեց վարչական դատարանի վրա. կարևոր չի ինչպես եք քվեարկել, կարևոր է ինչպես ենք հաշվում

Կարևոր չէ՝ ինչպես կքվեարկեք, կարևորն այն է՝ ինչպես մենք կհաշվենք։ Այս արտահայտությունն, ըստ տարածված կարիծիքի առաջին անգամ արել է Իոսիֆ Ստալինը, ԽՄԿԿ 17-րդ համագումարի ժամանակ։ Բայց իրականում այս արտահայտության նախահայրը ԱՄՆ-ում Նյու Յորքի հայտնի քաղաքական կոռումպացված առաջնորդ Ուիլյամ Թվիդն է կամ Բոսս Թվիդը ու արտահայտությունը հնչում է այսպես, որն ավելի լավ է նկարագրում մերօրյա իրականությունը․ «Քանի դեռ ես եմ հաշվում ձայները, ի՞նչ եք պատրաստվում անել դրա դեմ»։

Ցիտատներից վերադառնանք իրականություն, քանի որ մի Բոսս Թվիդ էլ 21-րդ դարում է նշմարվում։ Վահագն Հովակիմյան։ Ի՞նչ եղավ։ Ձայների նախնական հաշվարկի ժամանակ հայտարարվեց, որ ԲՀԿ-ն չի հատել անցողիկ շեմը, ինչն այնքան ակնհայտ սուտ էր, որ ստիպված եղան վերահաշվարկի ու երբ վերահաշվարկի ժամանակ պարզվեց, որ ԲՀԿ-ն ֆսյո ժը հատում ա անցողիկ շեմը, արա բռնեցին, օրը ցերեկով, աշկարա ուղղակի անվավեր ճանաչեցին 2 ընտրատեղամասի արդյունք։ Ավելի պարզ ասեմ, ԿԸՀ հրապարակած վերջին արդյունքով ԲՀԿ-ին անցողիկ շեմը հաղթահարելու համար չհերիքեց ընդամենը 156 ձայն, իսկ անվավեր ճանաչված ընտրատեղամասերում ԲՀԿ-ն հավաքել էր, ուշադիր 222 ձայն։ Ես իհարկե չեմ հասկանում, որ էս լոգիկայով էն 66 ձայնը որտեղից ծլեց, բայց դե ԿԸՀ-ն թքած ունի ամեն տեսակ տրամաբանության ու մաթեմատիկայի վրա, միայն թե շեֆի խոսքից չթռնեն։

Ընդ որում, ըստ օրենքի, անվավեր ճանաչելուց հետո ԿԸՀ-ն պարտավոր ա վերաքվեարկություն նշանակի, բայց ինքը էս չարեց, առանց որևէ բացատրության, տո բացատրությունը ջհանդամը, արա ինքը էդ չարեց նույնիսկ վարչական դատարանի որոշման առկայության դեպքում։ Նայեք, ինքներդ համոզվեք։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder