Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում սերտիֆիկատ է ստացել Արցախից բռնագաղթած 6444 ընտանիք. Խաչատրյան
Հասարակություն
16:05 16/06/2026
ԼՂՀ

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում սերտիֆիկատ է ստացել Արցախից բռնագաղթած 6444 ընտանիք. Խաչատրյան

«2026 թվականի մայիսի 31-ի դրությամբ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում սերտիֆիկատ է ստացել 6444 ընտանիք»,- ԱԺ-ում 2025թ բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ հավաստագիր ստացած ընտանիքներում ընդգրկված է 26432 անձ, որից ավելի քան 2970-ը՝ 13 400-ը, արդեն ձեռք է բերել տուն կամ բնակարան։

Ըստ խաչատրյանի՝ բնակարանի գնման համր շուտ 48 մլրդ դրամ է ծախսվել և թե դրան գումարվի նաև բանկերի համաֆինանսավորումը, ապա այդ թիվը կրկնապատկվում է։

Փոխվարչապետն ասաց, որ իշխանություններն ընդլայնել են այն բնակավայրերի ցանկը, որտեղ բնակարան կամ տուն գնելու համար մեկ անձին տրամադրվող սուբսիդիայի չափը 3 միլիոնից դարձել է 4 միլիոն դրամ և եթե մինչ այդ 4 միլիոն դրամանոց աջակցությունը նախատեսված էր 452 բնակավայրի համար, ապա փոփոխություններից հետո այդ թիվը հասել է 611-ի։

Նա հայտնեց, որ ծրագրի կատարելագործումը շարունակվել է նաև 2026 թվականի մարտին։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder