Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
13-ամյա և 7-ամյա քույրերին գտնելու համար որոնողական աշխատանքներ են սկսել նաև Դեբեդի ջրերում
Փամբակ գետի ջրերում 13-ամյա և 7-ամյա քույրերի որոնողական աշխատանքներին նոր ուժեր են ներգրավել, սակայն նրանց հետքն անգամ չկա։ «Թղթապանակ»-ի փոխանցմամբ, այս պահին որոնողական աշխատանքներ են իրականացվում նաև Տավուշում՝ Դեբեդ գետում։
Քույրերին գտնելու նպատակով գործի են ոստիկանության 86 աշխատակիցներ, փրկարար ծառայության 115 աշխատակիցներ, կամավորներ, ջրասուզակներ։
Գետի վրա տեղադրված խողովակով անցնելիս քույրերից կրտսերն ընկել է գետը, ավագ քույրը նետվել է ջուրը՝ փոքրիկին օգնելու, սակայն, ըստ տեղեկությունների, վարարած գետը քշել է նրանց։