Թրամփը հերքել է այն տեղեկությունները, որ ԱՄՆ-ն Իրանին 300 միլիարդ դոլար կվճարի
Քաղաքական
15:48 17/06/2026
Աշխարհ

Թրամփը հերքել է այն տեղեկությունները, որ ԱՄՆ-ն Իրանին 300 միլիարդ դոլար կվճարի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրականապես հերքել է այն տեղեկությունները, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ խաղաղության համաձայնագրի շրջանակներում կստեղծի 300 միլիարդ դոլարի ներդրումային հիմնադրամ։

«Ֆայնենշլ Թայմս»-ը նախկինում հաղորդել էր 300 միլիարդ դոլարի ներդրումային հիմնադրամ ստեղծելու հնարավորության մասին, որին Իրանը կարող է հասանելիություն ունենալ, եթե կատարի Միացյալ Նահանգների հետ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները։

«Դա կեղծ պատմություն է՝ բավականին լավ գրված հայտարարությունից սխալ մեջբերված։ Անկեղծ ասած, կարծում եմ, որ այն կարող էր մի փոքր ավելի ճշգրիտ լինել։ Բայց դա պարզապես պատմություն է։ Մենք ոչ մի կոպեկ չենք ներդնում»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, Ֆրանսիայում ասել է Թրամփը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսիի հետ երկկողմ հանդիպումից հետո։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder