ՈւՂԻՂ. Օբյեկտիվ քննության հետ գործ չենք ունեցել. Միքայել Սրբազանի պաշտպան
Իրավունք
16:04 17/06/2026
Հայաստան

ՈւՂԻՂ. Օբյեկտիվ քննության հետ գործ չենք ունեցել. Միքայել Սրբազանի պաշտպան

«Օբյեկտիվ քննության հետ գործ չենք ունեցել»,- Վերաքննիչ քրեական դատարանում  (դատավորներ՝ Է.Մանասյան, Ն.Հովակիմյան և Վ.Մարգարյան) հայտարարեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Ռոման Ահարոնյանը։

Նա նշեց, որ մեղադրանքում չկա կոչ անելու օգտագործման եղանակը, լավագույն դեպքում «ասում ենք՝ գիտակցել է, որ նկարահանվում է, քանի որ կամերա է դրված»։  

Ըստ պաշտպանի, առաջին ատյանի դատարանն առաջ է բերել այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք ոչ միայն չկան, չեն քննարկվել, այլ դատարանն ունի դատողություններ, որոնք կառուցել է հենց այդ փաստերի վրա։ Ահարոնյանի խոսքով, դատարանն իրավասու է դատողություններ կառուցել միայն այն փաստերի  վրա, որոնք պատշաճ ընթացակարգով հաստատվել են։

«Դատարանը մի քանի տեղ նշում է՝  կոչի նպատակը իշխանությունը զավթելն է, հետո  նշում է հասարակությանը ապօրինի գործողությունների դրդելը»,- ասաց Ռ. Ահարոնյանը։ 

Փաստաբանի խոսքով, հատկանշական է, որ բոլոր շահարկված փաստերն ընդհանրական են, ոչ մի որոշակիություն չեն պարունակում։

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 2025 թ. հունիսի 28-ին  կալանավորվել էր երկու մասով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել էր։ Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Դատարանը մեղավոր է ճանաչել Միքայել Սրբազանին ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում։  Նա 2025 թ. հոկտեմբերի 3-ին դատարանի որոշմամբ դատապարտվել է երկու տարվա ազատազրկման։ 2026 թ. դատարանի փետրվարի 6-ի որոշմամբ Միքայել Սրբազանի կալանքը վերացվել էր, նրա նկատմամբ կիրառված է տնային կալանք։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder