Միքայել Սրբազանը քրեական հետապնդման է ենթարկվում նախկինում հայտնած կարծիքը պատմելու համար. Պաշտպան
Իրավունք
16:54 17/06/2026
Հայաստան

Միքայել Սրբազանը քրեական հետապնդման է ենթարկվում նախկինում հայտնած կարծիքը պատմելու համար. Պաշտպան

«Դեռևս նախաքննության փուլում Միքայել Սրբազանին մեղադրանք ներկայացնելիս արդեն իսկ պարզ էր՝ մեղադրանքը ոչ միայն անհիմն է, այլև ապօրինի»,-  Վերաքննիչ քրեական դատարանում (դատավորներ՝ Է.Մանասյան, Ն.Հովակիմյան և Վ.Մարգարյան) հայտարարեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Հարութ Ակլունցը։

Նա հիշեցրեց, որ Սրբազանի մեղադրանքի հիմքում համացանցում տեղադրված երկու տեսանյութերն են,  որոնցից մեկում պատմում է, որ վերջին տարիներին ասել է՝ հեղարշրջում է  անհրաժեշտ  իշխանությունը փոխելու համար, մյուս տեսանյութում  հարցին ի պատասխան Սրբազանը պարզաբանել է, որ ինքը իշխանությունը զավթելու կոչ չի արել, պարզապես կարծքի է հայտնել, որ անհրաժեշտ է ուժայինները փրկեն երկիրը։

«Այս  խոսքերը դատախազությունը դիտարկել է որպես իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր և հարուցել քրեական հետապնդում։

Միայն հենց այսքանով դեռևս նախաքննության սկզբական  փուլից ակնհայտ էր՝ Սրբազանը քրեական հետապնդման է  ենթարկվում իր կողմից արտահայտված կարծիքի համար, ավելին՝ Սրբազանը քրեական հետապնդման է  ենթարկվում նախկինում հայտնած կարծիքը պատմելու համար»,- ասաց պաշտպանը։

Ըստ նրա, Սրբազանի խոսքը կարող է դիտարկվել միայն որպես պետական իշխանության վարվող քաղաքականության վերաբերյալ հանրային կարծիքը և վերաբերմունքը բացահայող միջոց։ 

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 2025 թ. հունիսի 28-ին  կալանավորվել էր երկու մասով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել էր։ Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Դատարանը մեղավոր է ճանաչել Միքայել Սրբազանին ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում։  Նա 2025 թ. հոկտեմբերի 3-ին դատարանի որոշմամբ դատապարտվել է երկու տարվա ազատազրկման։ 2026 թ. դատարանի փետրվարի 6-ի որոշմամբ Միքայել Սրբազանի կալանքը վերացվել էր, նրա նկատմամբ կիրառված է տնային կալանք։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder