Էդ ձևաչափով հանդիպում երբեք Ադրբեջանում կամ Հայաստանում տեղի չէր ունեցել և առաջին անգամ էր, որ տեղի ունեցավ Հայաստանում. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
17:40 17/06/2026
Հայաստան

Էդ ձևաչափով հանդիպում երբեք Ադրբեջանում կամ Հայաստանում տեղի չէր ունեցել և առաջին անգամ էր, որ տեղի ունեցավ Հայաստանում. Նիկոլ Փաշինյան

«Շատ կարևոր էր մեզ համար, որ խաղաղության գործընթացն ընկնի իր դինամիկայի մեջ։ Պարզվեց, որ այդ նույն ընկալումը կար նաև Ադրբեջանում։ Արդեն հայտնի է, որ Ադրբեջանի նախագահի օգնականը և ՀՀ ԱԺ քարտուղարը այդ ֆորմատով մի քանի անգամ հանդիպել են և երկուսն էլ բանակցային պրոցեսներին իմ և Ադրբեջանի նախագահի հանդիպումներին հիմնականում ներկա են եղել։ տեղի է ունեցել հանդիպում  և էդ հանդիպման օրակարգը խաղաղության գործընթացի դինամիկան վերականգնելն է»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Դիլիջան Հիքմեդ Հաջիևի այցին։

 Նա խոսեց հայ-ադրբեջանական երկկողմ ուղիղ շփումների մասին։

«Էդ ձևաչափով հանդիպում երբեք Ադրբեջանում կամ Հայաստանում տեղի չէր ունեցել և առաջին անգամ էր, որ տեղի ունեցավ Հայաստանում և ենթադրաբար հաջորդն էլ տեղի կունենա Ադրբեջանում»,-ասաց Փաշինյանը՝ պնդելով, որ դրանով Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատում են իրենց հավատգարմությունը խաղաղության օրակակրգին։

 Նա հարց բարձրացրեց, թե արդյոք հարյուր հազարավոր քաղաքացիներ մտածում են, որ Հայաստանը չպետք է սահմանափակվեն 29.743 ք/կմ-ով և ինքն էլ ենթադրեց, որ դա հիմնականում ընտրակաշառք ստացածներն են։

 Փաշինյանը հայտարարեց, թե այդ թվերը չեն արտահայտում քաղաքացիների տրամադրություններ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder