Ջերմաստիճանը ևս 3 օր կբարձրանա. Երևանում այն կհասնի մինչև +35-ի
Հասարակություն
07:54 17/06/2026
Հայաստան

Ջերմաստիճանը ևս 3 օր կբարձրանա. Երևանում այն կհասնի մինչև +35-ի

Երևանում հունիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 18-21-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում հունիսի 17-ին կեսօրից հետո, 18-21-ի՝ գիշերը և առավելապես երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ջերմաստիճանը ևս 3 օր կբարձրանա. Երևանում այն կհասնի մինչև +35-ի