Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երբ Թուրքիան կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդանի մեկնաբանությունը
Թուրքիայի իշխանությունները պատրաստ են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ դրա համար անհրաժեշտ պայմանները ի հայտ գան։ «Türkıye» թերթին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ։
«Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է ձեռնարկել (կարգավորման ուղղությամբ)։ Մեր նախագահի հրահանգով ձեռնարկվել են բազմաթիվ կարևոր քայլեր, այդ թվում՝ ուղիղ առևտրի և օդային հաղորդակցության հաստատում։ Նոր շրջանում անելիքները նույնպես պարզ են։ Մենք պատրաստ ենք կարգավորման, երբ դրա համար անհրաժեշտ պայմանները ի հայտ գան», - նշել է Ֆիդանը։
Թուրքիայի նախագահ Էրդողանը նախկինում շնորհավորել էր Փաշինյանին հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Նրանց միջև հեռախոսազրույցի ընթացքում երկու կողմերն էլ գոհունակություն են հայտնել շփումների ակտիվացման կապակցությամբ։
Սահման ունենալով հանդերձ՝ Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունեն. սահմանը փակ է 1993 թվականից։ Անկարան և Երևանը հարաբերությունների կարգավորման գործընթացում են։ Առայժմ կողմերը համաձայնել են բացել սահմանը դիվանագիտական անձնագրեր ունեցող երրորդ երկրների քաղաքացիների համար։