Պահուստների ռեկորդային բարձր մակարդակ ունենք՝ արդեն մոտավորապես 5,6 միլիարդից ավելի է. Արմեն Նուրբեկյան
Տնտեսություն
15:17 18/06/2026
Հայաստան

Պահուստների ռեկորդային բարձր մակարդակ ունենք՝ արդեն մոտավորապես 5,6 միլիարդից ավելի է. Արմեն Նուրբեկյան

«Մենք պահուստների ռեկորդային բարձր մակարդակ ունենք այս տարի, արդեն մոտավորապես 5,6 միլիարդից ավելի է»,-այդ մասին խորհրդարանում ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման քննարկման ժամանակ ասաց ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

Նրա խոսքով՝ միայն ընթացիկ տարում ԿԲ-ն մոտավորապես  1,1 միլիարդ դոլարի արտարժութային պահուստ է գնել:

Նրա խոսքով՝ Դրականը, որ ԿԲ-ն կարող է անել Կառավարության համար, դա մակրոտնտեսական կայունությունը և գների կայունությունը ապահովելն է, որը նաև տոկոսադրույքների կանխատեսելի մակարդակ կստեղծի, ինչը և փորձում են անել:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder