Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նիկոլի խոստացած ապագան եկավ, իր ամբողջ հմայքով։ Պատրաստվեք, մեզ շատ ծանր ձմեռ է սպասվում։ Ռուսաստանն արդեն մի քանի անգամ ակնարկել, որ այսպես շարունակելու դեպքում, մեզ վրա գազը կվաճառի ստանդարտ գնով՝ 600 դոլար, իսկ մենք հիմա այն գնում ենք մոտ 200-ով։ Սա էլ հեչ, կառավարությունն ափալ թափալ բարձրացրեց ակցիզային դրույքաչափը։ Այսինքն թանկանալու ենք ծխախոտը, ալկոհոլն ու վառելիքը։ Իսկ երբ թանկանում է վառելիքը, թանկանում է բառացիորեն ամեն ինչ։
Ինչի սա տեղի ունեցավ, դե քանի որ աշխատավարձ ու թոշակ ստանալու պետք է նոր արտաքին պարտք վերցնել։ Հայաստանի ոչ մի կառավարության օրոք, ի դեպ, չի եղել նման բան, որ թոշակ տալու համար արտաքին պարտք վերցնեն։ Էդ ոնց որ վարկ վերցնես լևի գնալու համար։ Ու հենց այդ պատճառով արտաքին պարտքը ութ տարում հասել են այն սահմանաափին, ինչ այս 30 տարիների ընթացքում։ Փաշինյանը սիրում է անընդհատ կրկնել 30 տարի քանդել ու թալանել են երկիրը ու եթե նրա խոսքերն ընդունենք, որպես ճշմարտություն, ապա նա իր նախորդներին գերազացնեց մի քանի անգամ, 30 տարվանը կրկնելով ընդամենը 8 տարում։
Մանրամասները՝ տեսանյութում։