Մեծ հնարավորություններ են բացվել և մենք պետք է քաջալերենք այդ հնարավորություններից օգտվել. Փաշինյանը՝ ԵԱՏՄ շուկայի արգելքի մասին
Տնտեսություն
12:20 18/06/2026
Հայաստան

Մեծ հնարավորություններ են բացվել և մենք պետք է քաջալերենք այդ հնարավորություններից օգտվել. Փաշինյանը՝ ԵԱՏՄ շուկայի արգելքի մասին

«Իմ կարծիքով մենք տրանսպորտային հեռավորության խնդիր էլ չունենք, որովհետև մենք մեզ ծանոթ աշխարհագրությունով ենք առաջնորդվում, բայց մենք տեսանք, որ նոր տրանսպորտային հնարավորությւոններ են բացվել, որ որոնք Ա կետից Բ կետն ավելի կարճ են հասնում, քան էն, ինչը մենք նախկինում ունեցել ենք»,-կառավարության նիստում հայտարարեց Փաշինյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ շուկա հայկական գյուղմթերքի արտահանման արգելքին՝ հավելելով.

«Աշխարհագրությունը նուրբ գիտություն է, այդ տարբեր հնարավորությունները պետք է պարզապես տեսնել»։

Փաշինյանը հիշեցրեց, որ տնտեսվարողներին աջակցության այլ ծրագրեր էլ կան։

«Այնպես որ տնտեսվարողները կարող են և՛ էն, և՛ էն, և՛ էն ծրագրերից օգտվել, այնպես, որ մեծ հնարավորություններ են բացվել և մենք պետք է քաջալերենք այդ հնարավորություններից օգտվել։

Իհարկե, հընթացս կզբաղվենք նաև ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցում»,-ասաց Փաշինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder