Միգուցե ճիշտ կգնահատենք այն պահը, երբ պետք է գեներացնենք փողոց և հասնենք հաջողության, մենք կհասնենք հաղթանակի մեր ձևով. Սամվել Կարապետյան
Քաղաքական
16:57 18/06/2026
Հայաստան

Միգուցե ճիշտ կգնահատենք այն պահը, երբ պետք է գեներացնենք փողոց և հասնենք հաջողության, մենք կհասնենք հաղթանակի մեր ձևով. Սամվել Կարապետյան

«Ինձ համար կարևոր է լինելու Հայաստանում ունենալ լեգիտիմ իշխանություն, եթե Նիկոլ Փաշինյանը խախտում է կանոնները և ձևավորում է Հայաստանում ոչ լեգիտիմ իշխանություն, ինչն ինքն արեց, մենք դրա դեմ պայքարելու ենք»,- մի քանի լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստան»  դաշինքի վարչապետի թեկնածու, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը:

Նա ընդգծեց, որ ինքն իրոք, անկեղծ վստահ է եղել իրենց բացարձակ հաղթանակի մեջ. «Մենք դրա համար արել ենք ամեն ինչ. մենք մեր հարցումներով տեսել ենք դա, մենք տեսել ենք այդ հաղթանակը՝ վատագույն դեպքում 2 ուժի հաղթանակը, բայց հաղթանակը գողացան խախտումներով։ Երեք փուլով ապօրինություններ արեցին։

Նախընտրական փուլում արեցին ապօրինություններ, հաշվարկի ժամանակ արեցին ապօրինություններ։ Մենք բոլոր դեպքերում գործ ունենք պետության հետ: Մենք որևէ ապօրինություն չարած՝ մեր թիմակիցները կալանավայրերում են, եթե մենք թույլ տայինք գոնե 1 ապօրինություն, վստահ եղեք, որ ոչ միայն մեր ուժը, բոլոր ընդդիմադիր ուժերն այսօր կգտնվեին ղեկավարների հետ միասին կալանավայրերում»։

Ս. Կարապետյանն ասաց, որ ընդդիմադիր ուժերով ունեն իրենց աջակիցները, այսինքն այդ ուժը կա, պետք է գեներացնել ճիշտ ժամանակին։

«Միգուցե մենք հիմա ունենք այդ պլան Բ-ն, դրա համար մենք կշարժվենք այդ պլան Բ-ով, կհամախմբենք ընդդիմությանը, միգուցե ճիշտ կգնահատենք այն պահը, երբ պետք է գեներացնենք փողոց և հասնենք հաջողության։

Շատ լավ գիտեմ՝ ինչպիսի քայլերով կարելի է  հասնել հաղթանակի։ Մենք անելու ենք մեր քայլերը՝ մեր ձևով, հասնելու ենք հաղթանակի մեր ձևով։ Չի կարելի տրվել էմոցիաների։ Մեզ պրովոկացիայի են ենթարկվում Փաշինյանն ու իր թիմակիցները, իրեն աջակցող  ուժերը։ Մենք ենթարկվոմ ենք պրովոկացիայի և որպես քաղաքական ուժ վերջանում ենք։ Բայց մեր նպատակը դա չէ՝ մի օր ապացուցել ինչքան հերոս ենք, հաջորդ օրն ասենք՝ էլ կուսակցություն չունենք։ Քայլ առ քայլ գնալու ենք առաջ, ամեն քայլ ճիշտ գնահատելու ենք, մեր գլխավոր նպատակը Փաշինյանին հեռացնելն է ու հաղթանակին հասնելը, ինչը որ մենք կանենք, դուք կտեսնենք»,- ասաց ընդդիմադիր գործիչը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միգուցե ճիշտ կգնահատենք այն պահը, երբ պետք է գեներացնենք փողոց և հասնենք հաջողության, մենք կհասնենք հաղթանակի մեր ձևով. Սամվել Կարապետյան