Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս ամբողջ գործընթացն ընդամենն արդարության վերականգնման մասին է. Իվետա Տոնոյան
«Մեր քաղաքական թիմը, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հակված է բոլոր հնարավոր օրինական միջոցներով պայքարելու արդարության վերականգնման համար»,- ՍԴ ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմում ներկայացնելուց հետո լրագրողներին ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նա ընդգծեց, որ խոսքն ամենևին ԲՀԿ շահի համար տարվող պայքարի մասին չէ, այս ամբողջ գործընթացն ընդամենն արդարության վերականգնման մասին է։
«Սահմանադրական դատարան դիմելը հնարավոր գործիք է այդ անարդարության դեմ պայքարելու համար, արդարությունը վերականգնելու փորձ է»,- ասաց Ի. Տոնոյանը։
Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում, երբ որ բացարձակ անարդար գործընթաց տեղի ունեցավ ընտրությունների արդյունքները ամփոփելու գիշերվանից սկսած, այդ պահից սկսած իրենք հայտարարել էին բոլոր հնարավոր օրինական ճանապարհով պայքարելու մասին, որպեսզի ժողովրդի ընտրելու իրավունքն իրացված լինի ու գնացել են բոլոր հնարավոր օրինական ճանապարհներով՝ դիմել են վարչական դատարան, ԿԸՀ, հերթը հասել է ՍԴ-ին։
Մանրամասն՝ տեսանյութում։