Կալանավորվեց ՀՅԴ ներկայացուցիչ Ռուսլան Բարսեղյանը
Քաղաքական
13:51 19/06/2026
Հայաստան

Կալանավորվեց ՀՅԴ ներկայացուցիչ Ռուսլան Բարսեղյանը

«Կեղծ, շինծու մեղադրանքներով 2 ամիս ժամկետով կալանավորվեց ՀՅԴ Արագածոտնի մարզային կոմիտեության ներկայացուցիչ Ռուսլան Բարսեղյանը»,-գրում է դաշնակցական գործիչ Գերասիմ Վարդանյանը։

Նա նշում է.

«Ակնհայտ է, որ սա մեր երկրում տիրող քրեաքաղաքական տեռորի հերթական դրսևորումներից է, և բնականաբար, դրանք բաժին են հասնում ազգային դիմագիծ և սկզբունքներ ունեցող մարդկանց։

Մեր օրերում բանտերով անցնելը արդեն ոչ թե հանցագործության, այլ պատվի և սկզբունքայնության վկայություն է դարձել։

Իմաստ չեմ տեսնում որևէ դաշնակցականի՝ բանտում կամ մարտի դաշտում ուժեղ և պինդ մնալու հորդորներ անել, որովհետև դա մեր ընկերների էությունն ու տեսակն է։

Ուղղակի պետք է հիշել, որ այս ամենը մի օր անցնելու է, և ոչինչ չի՛ մոռացվելու»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կալանավորվեց ՀՅԴ ներկայացուցիչ Ռուսլան Բարսեղյանը