2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Սպորտ
10:27 19/06/2026
Հայաստան

2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

«Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը»,-հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից՝ շարունակելով.

«4 խաղափուլից հետո մինչև 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունի 3.5 միավոր և կիսում է 3-րդ հորիզոնականը:

Մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը նույնպես ունի 3.5 միավոր և կիսում է 4-րդ հորիզոնականը:

Առաջատարների շարքում է նաև մինչև 18 տարեկան աղջիկների խմբում հանդես եկող Անահիտ Մկրտչյանը, ով ունի 3 միավոր:

Հաջորդ՝ 5-րդ խաղափուլը կմեկնարկի հունիսի 19-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:

Խաղերին կարող եք հետևել այստեղ՝ https://chessfed.am/am/live/»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները