Խայթել է տիզը․ ի՞նչ անել առաջին հերթին
Առողջություն
15:30 20/06/2026
Հայաստան

Խայթել է տիզը․ ի՞նչ անել առաջին հերթին

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մանրամասն ներկայացրել է, թե տիզը խայթելու դեպքում ինչ պետք է անել առաջին հերթին։ 

Ամենակարևորը՝ խուճապի չմատնվել, հնարավորինս շուտ հեռացնել տիզը. օգտագործել պինցետ՝ տիզը մաշկին հնարավորինս մոտ հատվածից բռնելու համար։ Պետք է հեռացնել դեպի վեր՝ առանց որևէ կտրուկ շարժումների։  Խայթոցի հատվածը և ձեռքերը լվանալ օճառով և մշակել հակասեպտիկով։ Խորհուրդ է տրվում հեռացված տիզը տեղադրել մաքուր փակվող տարայի մեջ և ներկայացել բժշկին՝ հետազոտության նպատակով։ 

Պետք է դիմել բժշկի, եթե տզի խայթոցից 30 օրվա ընթացքում ի հայտ են գալիս՝ ցան, ջերմություն, թուլություն, սաստիկ գլխացավ, մկանացավ, հոդերի այտուց և ցավ։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder