Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Այս պահի դրությամբ մենք ունենք խնդիր էրեբունի վարչական շրջանում, որտեղ մի քանի մանկապարտեզ միաժամանակ փակվել են և մեր ուշադրությունը պետք է սևեռենք այդ վարչական շրջանի վրա»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ մինչ այդ վստահեցնելով որ մնացած մանկապարտեզների խնդիրները լուծել են։
Նրա խոսքով, Երևանի մյուս մանկապարտեզների մասով, ինտենսիվ աշխատանքի միջոցով խնդիրները կամ լուծել են, կամ լուծման վերջնական փուլում են։
«Լուծել ենք, ինչքան էլ, որ շատ բարդ է եղել։ Օրինակ՝ Նոր Խարբերդի մանկապարտեզը շատ երկար պատմություն էր։ Հետևապես մեր հաջորդ խնդիրը պետք է լինի Էրեբունի վարչական շրջաններում մի քանի փակված մանկապարտեզների խնդրի լուծումը»,-հայտարարեց Ավինյանը։