Եթե իրողությունները դիտարկում ենք քաղաքական պրոցեսի բազմաշերտության պրիզմայով, ապա արդյունք ասվածը ևս պետք է չափենք այդ տրամաբանությամբ. Քաղաքական վերլուծաբան
Քաղաքական
08:55 22/06/2026
Հայաստան

Եթե իրողությունները դիտարկում ենք քաղաքական պրոցեսի բազմաշերտության պրիզմայով, ապա արդյունք ասվածը ևս պետք է չափենք այդ տրամաբանությամբ. Քաղաքական վերլուծաբան

«Հունիսի 26-ին Սահմանադրական դատարանը քննելու է ընտրության արդյունքի վերաբերյալ բողոքները: Բոլոր ուժերի բողոքները քննելու է այսպես ասած միանգամից: Շատ տարածված է գնահատականը, որ ՍԴ չի փոխի ոչինչ եւ միամտություն է ակնկալել, թե Սահմանադրական դատարանը կվերանայի ընտրության արդյունքը»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա մանրամասնում է.

«Չգիտեմ: Օրինակ, 2003 թվականին ոչ ոք չէր ակնկալում, թե Սահմանադրական դատարանը նախագահի ընտրության վերաբերյալ իր վճռում կարող է խորհուրդ տալ մեկ տարի անց իրականացնել «վստահության հանրաքվե»: Իհարկե դա խոշոր հաշվով ամեեւին չփոխեց ընտրության արդյունքը, սակայն շատ էական դետալ էր թե հետագա քաղաքական իրողությունների, թե նաեւ ներիշխանական հարաբերությունների համար: 

Հետեւաբար, կրկնեմ այս օրերին քանիցս արտահայտած միտքս, որ, եթե մենք իրողությունները դիտարկում ենք քաղաքական պրոցեսի բազմաշերտության պրիզմայով, ապա արդյունք ասվածը եւս պետք է չափենք այդ տրամաբանությամբ, չտրելով կարծրատիպայնության կամ էմոցիոների:

Առաել եւս, որ, կրկնեմ՝ չկա որեւէ այլ ավելի արդյունավետ, ավելի հուսալի, ավելի երաշխավորված փոփոխության կամ շրջադարձի հեռանկար պարունակող անելիք:

Հետեւաբար, կարծում եմ, որ պետք է գնալ հանդարտ, լայնահուն աշխատանքի եւ մանրակրկիտ, ոսկերչական հաշվարկի ճանապարհով»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder