Տագնապի ազդանշան տված Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում
Աշխարհում
14:08 22/06/2026
Աշխարհ

Տագնապի ազդանշան տված Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում

Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ուղևորատար ինքնաթիռը, որը տագնապի ազդանշան էր տվել, վայրէջք է կատարել Մախաչկալայում։ Այս մասին է վկայում Flightradar-ի տվյալները։ 

Boeing ինքնաթիռը Շիրակից մեկնել է Մոսկվայի ժամանակով ժամը 11:24-ին: Դաղստանի վրայով թռիչքի սկսվելուց ընդամենը մեկ ժամ անց այն տագնապի ազդանշան է տվել և իջել է 3000 մետր բարձրության վրա: Ավելի ուշ հայտարարվել է, որ ինքնաթիռը վայրէջք կկատարի Մախաչկալայում։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, «Պոբեդա» ավիաընկերությունը ավելի ուշ հայտնել է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder