Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եվրոպական հանձնաժողովի նախագահը կայցելի Հայաստան՝ «ուժեղ ազդակ» հղելու համար. Politico
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում կայցելի Հայաստան՝ ցույց տալու իր աջակցությունը երկրի «եվրոպամետ» կառավարությանը։ Լուրը հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Պարբերականը հաղորդում է, որ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը նույնպես կլինի պատվիրակության կազմում։ Այցելությունը նախատեսված է հուլիսի 1-ին, բայց դեռևս վերջնականապես չի որոշվել և կլինի ի նշան խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած Նիկոլ Փաշինյանի բարձր մակարդակով աջակցության
«Մենք տեսնում ենք, որ երկիրը գտնվում է Ռուսաստանի կողմից ինտենսիվ և շարունակական ճնշման տակ։ Այցը կլինի աջակցության ուժեղ ազդակ, որը կլրացնի արդեն տրամադրված կոնկրետ օգնությունը», -ասել է ԵՄ պաշտոնյան։
Politico-ն նշել է, որ երկու ամսից էլ պակաս ժամանակահատվածում սա ֆոն դեր Լեյենի երկրորդ այցն է Հայաստան։