Մտածում էի, ավելի լուրջ գործերով կգան, այս ամենը ծիծաղելի է. Իշխան Սաղաթելյան
Քաղաքական
11:33 23/06/2026
Հայաստան

Մտածում էի, ավելի լուրջ գործերով կգան, այս ամենը ծիծաղելի է. Իշխան Սաղաթելյան

«Ծիծաղելի հոդվածներով են։ Ինչ–որ քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն էին իրականացնում ԴԱՀԿ-ի պահանջները չկատարելու ինչ-որ անհասկանալի պատճառով»,-  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով այսօր առավոտյան իր տան խուզարկությանը։

Նա նշեց, որ մեծ խմբով էին եկել, ամբողջ շենքը շրջափակել էին, առգրավել են տան զարդերը, որոշ կանխիկ գումար։

«Սա վերջին 7 տարիներին հերթական ապօրինի հետապնդումն է, հերթապան ապօրինի գործընթացն է։ ԴԱՀԿ-ին ներգրավել են այս պրոցեսի մեջ, ԴԱՀԿ-ն ինչ-որ ապօրինի պահանջներ է ներկայացրել, այդ շրջանակներում դիմել ենք վարչական դատարան զուտ իմ տարրական իրավունքները պաշտպանելու համար։ Այս ընթացքում շատ արագ դատախազությունը գործ է հարուցել, ուղարկել է քննչական կամիտե, վարույթ են նախաձեռնել»,-ասաց Ի. Սաղաթելյանը։

Նա նշեց, որ գործը մի քանի օր առաջ՝ ընտրություններից հետո է հարուցվել։

«Բայց պրոցեսը մի երեք ամիս բզբում էին։ ԴԱՀԿ-ն ապօրինի պահանջ է ներկայացրել։ Չնայած դրան, որ ասել ենք՝ պահանջն ապօրինի, իրավունքի հետ կապ չունի, հերթական հետապնդումն է, բայց նույնիսկ այս դեպքում չենք հրաժարվել, փորձել ենք նամակագրություն իրականացնել, պարզաբանումներ պահանջել։ Ամեն անգամ չեն կարողացել մեր տրված հարցերին պատասխանել»,- ասաց ընդդիմադիր գործիչը։ 

Նա ընդգծեց՝ «մտածում էի, ավելի լուրջ գործերով կգան»։ 

«Ժամանակին՝ Սահմանադրական կարգի տապալում, զանգվածային անկարգություն, նման հոդվածներ էին դնում։ Այս ամենը ծիծաղելի է։ Մենք ամեն սցենարի պատրաստ ենք, այս մեթոդներով որևէ հաջողության չեն հասնի։

Ամեն առավոտ սպասում ենք ինչ-որ ուժային կառույցի հերթական ապօրինության։ Բոլոր հնարավոր միջոցներով մեր իրավունքները պաշտպանելու ենք։ Եթե մեկը հույս ունի, որ սրանից նահանջելու ենք, լավ չեն ճանաչում, 7-8 տարվա անցած ճանապարհից հետո պետք է իրենց եզրակացություններն արած լինեին»,- ասաց Ի.Սաղաթելյանը։ 

Նա նշեց, որ այս պահին կարգավիճակ չունի. «Այս պահին գործ է հարուցված, դեռ կարգավիճակ չունեմ, կանչել են հարցաքննության»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մտածում էի, ավելի լուրջ գործերով կգան, այս ամենը ծիծաղելի է. Իշխան Սաղաթելյան