Արտակարգ դեպք Դալարիկում. Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին
Հասարակություն
12:50 23/06/2026
Հայաստան

Արտակարգ դեպք Դալարիկում. Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին

Հունիսի 23-ին՝ ժամը 11։52-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ բնակավայրի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների` բախվել են  դիզելային վառելիք տեղափոխող բեռնատարը և բեռնատար գնացքը, առկա է վառելիքի արտահոսք, հրդեհի նշաններ չկան․ մեկ անձ հոսպիտալացվել է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արտակարգ դեպք Դալարիկում. Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին