Սա քաղաքական հետապնդում և «ՀայաՔվեն», որպես ինստիտուցիոնալ կառույց, գլխшտելու փորձ է. Դավիթ Սարգսյան
Իրավունք
16:37 24/06/2026
Հայաստան

Սա քաղաքական հետապնդում և «ՀայաՔվեն», որպես ինստիտուցիոնալ կառույց, գլխшտելու փորձ է. Դավիթ Սարգսյան

«Ասել, որ Ավետիք Չալաբյանը չէր սպասում այս սցենարին՝ սխալ կլիներ։ Հատկապես հետընտրական այս մի քանի շաբաթվա ընթացքում ակնհայտ էր, որ, ամեն կերպ, մանդատներ գողանալով, փորձելով վերարտադրվել, պետք է փորձեին գլխատել ընդդիմության հիմնական շարքերը»,-Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիամց ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Դավիթ Սարգսյանը՝ առաջարկելով հետևել, թե ինչպես են մեկուսացվում ընդդիմության կազմակերպչական և գաղափարական թևի մյուս ներկայացուցիչները։

Թվարկելով Անդրանիկ Թևանյանի, Արմեն Աշոտյանի, ԲՀԿ-ի, «Հայաստան», «Ուժեղ Հայաստան» դաշինքների ներկայացուցիչներ՝ Սարգսյանն ասաց, որ հերթը «ՀայաՔվե» -ին էլ հասավ՝ արդեն երկրորդ անգամ։

 Նա հիշեցրեց, որ առաջին անգամ շինծու մեղադրանքով Չալաբյանը ձերբակալվել էր Դիմադրության շարժման ժամանակ՝ 3 ամսով։

«Երկու դեպքն էլ փաստորեն առնչվում են գոյություն չունեցող ընտրողների, կամ քաղաքացու կամարտահայտության վրա իբր ներգործելուն։ Մեր գնահատականը շատ հստակ է, որ սա քաղաքական հետապնդում է և «ՀայաՔվեն» որպես ինստիտուցիոնալ կառույց գլխատելու կազմալուծելու փորձ»,- ասաց Սարգսյանը՝ հիշեցնելով, որ նախաձեռնությունը 220 վստահված անձ ուներ ընտրությունների ժամանակ քաղաքացու քվեին տեր կանգնելու համար։

Ըստ Դավիթ Սարգսյանի, հաջորդ օրը ՍԴ-ում քննարկվելու է ընդդիմադիր ուժերի բողոքը և «Հայաքվեն» որպես դիտորդներ ունեցող և բողոքի ակցիաներ կազմակերպելու համար ռեսուրս ունեցող կազմակերպություն այնտեղ պետք է ակցիա կազմակերպի։

«Այս ամենը հաշվի առնելով՝ ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկին են փորձում «գլխատել»՝ փաստացի մեր համակարգողին մեկուսացնելով»,- ասաց Դավիթ Սարգասյանը՝ նշելով, որ Ավետիք Չալաբյանը փաստաբանի հետ փոխանցել է, որ ամուր է, առաջին ագամ չի գտնվում այդ իրավիճակում, և հորդորել է պայքարը շարունակել
Նրա խոսքով՝ Չալաբյանի դեմ գործը շատ փնթի է կազմված։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սա քաղաքական հետապնդում և «ՀայաՔվեն», որպես ինստիտուցիոնալ կառույց, գլխшտելու փորձ է. Դավիթ Սարգսյան