Մեկ բեռնատարը 7 հզ եվրոյի լոլիկը Եվրոպա արտահանելու համար 6-7 հզ եվրո է ուզում. Գյուղատնտես
Տնտեսություն
14:59 24/06/2026
Հայաստան

Մեկ բեռնատարը 7 հզ եվրոյի լոլիկը Եվրոպա արտահանելու համար 6-7 հզ եվրո է ուզում. Գյուղատնտես

Հայկական գյուղմթերքի համար ՌԴ-ի շուկայի դռների փակումը, հայ ֆերմերներին լրաջագույն խնդիրների առաջ է կանգնեցրել։ Այսօր սուպերմարկետներում նախկինում 5-7 հազար դրամ արժողությամբ վարդի փնջերը վաճառվում են 1450 դրամով, ամեն քայլափոխի, շենքերի պատերի տակ մեքենաներից էժան ծաղիկ է վաճառվում։ Ջերմոցային լոլիկի մթերման գինը ասել է 150 դրամ։ Այս ամենի համատեքստում ՀՀ կառավարությունը տնտեսվարողներին հորդորում է իրենց արտադրանքն արտահանել այլ շուկաներ, ինչի դիմաց սուբսիդիաներ է տրամադրում։ Արդյոք այն խնդրի լուծում է և հայ տնտեսվարողները կարող են իրենց  արտադրանքն այլ շուկաներ արտահանել։ Վերոնշյալ հարցը Panorama.am-ն ուղղեց Ֆերմեր, գործարար «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ  Հարություն Մնացականյանին։

Հ. Մնացականյան-Այս տարի եղանակային խոնավ պայմանների, ցրտահարության հետևանքով ծիրանի բերքը քիչ է ստացվել, նրա խնդիրն ինչ-որ տեղ հնարավոր կլինի լուծել, բայց մյուս գյուղարտադրանքի հարցում խնդիրներ կան։ Մեր գյուղմթերքի արտահանումը նախորդ տարի 1 մլրդ դոլարից ավել էր, հիմա պետական սուբսիդավորումը 10 մլն դոլար է, ինքներդ պատկերացրեք, այն խնդրի լուծո՞ւմ է։ Այդ արտահանման 80%-ից ավելին ռուսական շուկան էր։ 100 մլն –ից ավել  շիշ սպիրտային խմիչքներ են արտահանել, պտուղ-բանջարեղեն, տարբեր վերամշակված արտադրանք։ Այսօր արդեն ոչ միայն կոնյակի, այլև գինիների և բազմաթիվ այլ սպիրտային խմիչքների խնդիրներ ունենք։ «Պեռնո Ռիկարի» արտադրանքը չհաշված, մյուսները լրջագույն խնդիր են ունենալու որակի հետ կապված, որևէ երկիր չեն կարող արտահանել։

Օրական արտադրվում է 4000 կգ ելակ, բայց Հայաստանը կարողանում է Դուբայ արտահանել 1500 կգ, 2500-ը թափվում է։ Հիմա էս իշխանությունը կարող է ցույց տալ, թե ինքը շուկան ուժեղ դիվերսիֆիկացրել է՝ մենք Դուբայի շուկա ենք մտել։ Բայց հերիք չէ, որ հենց նույն Դուբայում ելակը բավականաչափ էժան է, հնարավոր է ինքնարժեքից էլ ցածր է, մնացած 2.5 տոննա էլ թափվում է, հենց էս է խնդիրը։

Նախորդ տարի 96 մլն հատ ծաղիկ էր արտահանվել՝ մոտավորապես 50-60 մլն դոլարի ծաղիկ է արտահանվել, հիա թող այստեղից 3 մլն, թող 10 մլն հատը արտահանվի, այն եղանակ չի փոխում։  Ծաղկի ոլորտում այն աղետ է, որովհետև եթե մյուս գյուղմթերքը հնարավոր է վերամշակել, ապա ծաղիկը չորանալու  է թափեն։

Panorama.am-Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե տնտեսությունը դիվերսիֆիկացնում է, բայց նաև աշխատելու է ԵԱՏՄ-ի ուղղությամբ։

Հ. Մնացականյան -Հուսանք, որ կբանակցի և արդյուքն կունենաք, որովհետև իրոք մեր ֆերմերային տնտեսությունները շատ-շատ վատ վիճակում են։

Panorama.am-Իսկ հնարավորություն ունենք գոնե «Ջերմուկն» այլ երկրներ արտահանել։

Հ. Մնացականյան -Հակընդդեմ արց տամ՝ ինչն էր խանգարում, եթե այլ երկրներ արտահանելու հանրավորություն կար, մեր «Ջերմուկի» սեփականատերը չէր արտահանում այլ երկիր։ Կարո՞ղ է հնարավորութուն կար, ինքը չէր արտահանում։ Թե՞ պահում էր մինչև այսօր, որ Ռուսաստանն արգելի, ինքն այլ երկրներ արտահանի։ Եթե այլ երկրներ էլ այսօր արտահանվի, նշանակում է պետական մեծ ծախսեր, սուբսիդիաներ են արվել, ինչի պատճառով նախկինում հնարավոր չէր արտահանել։ Այսինքն, անիմաստ ծախսով և վնասով է լինում չէ այդ արտահանումը։

Panorama.am-Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարում է, թե, համենայնդեպս, ջերմոցային գյուղատնտեսական ապրանքները համապատասխանում են եվրոպական չափանիշներին, միակ խնդիրը լոգիստիկան է։ Այն իրո՞ք փոքր խնդիր է։

Հ. Մնացականյան-Հենց հիմա Եվրոպայի մեծածախ առևտրային կետերը լոլիկը վերցնում են 25-30 եվրոցենտով։ Մենք մրցունա՞կ ենք էդ գնով ջերամտնային լոլիկ արտահանել Եվրոպա։ Եթե այո, ապա ինչու է լոլիկի մթերման գինը դարձել 150 դրամ։ Մեկ բեռնատարն այդ նույն լոլիկը եվրոպա արտահանելու համար 6-7 հազար եվրո է ուզում, եթե 150 դրամով մեկ բեռնատարի 20 տոննան հաշվես՝ 3 մլն դրամ է կազմում՝ 7 հազար եվրո՝ տեղափոխման ծախսի չափ է ստացվում, ինքնարժեքը կրկնապատկվեց։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder