Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս ճշումների պայմաններում խիզախ որոշում է կայացվել. Միքայել Սրբազանի պաշտպան
«Հաշվի առնելով այն ճնշումները, որոնք կան դատարանների նկատմամբ, Վերաքննիչ դատարանի այս որոշումը համարում ենք իրականում խիզախ որոշում»,- Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց Սրբազանի պաշտպաններից Արա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ թեև արդարացման բոլոր հիմքերը տեսնում էին, բայց կարևոր էր, որ Վերաքննիչ դատարանն արձանագրեց ընդդատության կանոնի խախտումը։
«Մենք հենց առաջին դատական նիստին, Երևանի առաջին ատյանի դատարանի դատավորին ուղիղ միջնորդություն էինք ներկայացրել, որ այս գործը պետք է քննի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը։ Այս առումով, բնականաբար, դրական էր։ Այս ճշումների պայմաններում, կարծում ենք, իրոք խիզախ որոշում է»,- ասաց Արա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն փոխանցեց Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ Որոշման համաձայն, Միքայել Սրբազանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվեց, բացայակելու արգելքը թողնվեց անփոփոխ։
Դատարանը մերժել է է նաև դատախազի բողոքը, որով պահանջել էր Սրբազանին դատապարտել 2,5 տարի ազատազրկման։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 2025 թ. հունիսի 28-ին կալանավորվել էր երկու մասով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել էր։ Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):
Դատարանը մեղավոր է ճանաչել Միքայել Սրբազանին ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում։ Նա 2025 թ. հոկտեմբերի 3-ին դատարանի որոշմամբ դատապարտվել է երկու տարվա ազատազրկման։ 2026 թ. դատարանի փետրվարի 6-ի որոշմամբ Միքայել Սրբազանի կալանքը վերացվել էր, նրա նկատմամբ կիրառված է տնային կալանք։