Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նարեկ Կարապետյանը ներկա է Արթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական առաջին նիստը
Հակակոռուպցիոն դատարանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը կուսակիցների հետ ներկա է կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի գործով առաջին դատական նիստին։
Նախքան նիստի մեկարկը, ի պատասխանի լրագրողի հարցին, Ավանեսյանն ասաց. «Ես եմ «Ուժեղ Հայաստանին» աջակցում, ոչ թե իրենք ինձ»։
Նշենք, որ գործով դատավորն է Սարգիս Դադոյանը։


Արթուր Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2 դեպքով տվել է ընտրակաշառք:
Մեղադրական եզրակացության համաձայն. ««Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին» ՀՀ Նախագահի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտած թիվ ՆՀ-21-Ն հրամանագրով 2026 թվականի հունիսի 7-ին նշանակվել է Ազգային ժողովի հերթական ընտրություն:
Արթուր Նիկոլայի Ավանեսյանը, հանդիսանալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավարը, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը մասնակցելու և «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով թիվ 8 ընտրատեղամասում ընտրողների ցուցակում ընդգրկված՝ ՀՀ քաղաքացի Արթուր Իսկանդարյանին, վարույթով դեռևս չպարզված ժամանակ անձամբ առաջարկել է առավելություն, այն է՝ ընտրություններում հաղթելու դեպքում վերջինիս ՀՀ Զինված ուժերում խոստացել է պաշտոն, որպիսի առաջարկը և խոստումը Արթուր Ավանեսյանը վերահաստատել է 2026 թվականի մարտի 18-ին՝ ժամը 20:37-ի սահմաններում, Արթուր Իսկանդարյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:
Վերոգրյալ գործողություններով Արթուր Ավանեսյանն Արթուր Իսկանդարյանին առաջարկել և խոստացել է ընտրակաշառք, ինչն ընդունվել է վերջինիս կողմից:
Բացի այդ, Արթուր Ավանեսյանը, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը ընտանիքի անդամների հետ մասնակցելու և «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, 2026 թվականի մարտի 18-ին՝ ժամը 21:03-ի սահմաններում, թիվ 27 ընտրատեղամասում ընտրողների ցուցակում ընդգրկված՝ ՀՀ քաղաքացի Գեղամ Զաքարյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, վերջինիս առաջարկել է գույք և այլ առավելություն, այն է՝ Գեղամ Զաքարյանին խոստացել է ապահովել աշխատանքով, տրամադրել հողամաս և տուն»։