Զբոսաշրջիկները հիասթափված են. Էյֆելյան աշտարակը փակվում է շոգի պատճառով
Աշխարհում
10:14 25/06/2026
Աշխարհ

Զբոսաշրջիկները հիասթափված են. Էյֆելյան աշտարակը փակվում է շոգի պատճառով

Զբոսաշրջիկները հիասթափված են. ծայրահեղ շոգի պատճառով այնպիսի հայտնի տեսարժան վայրեր, ինչպիսիք են Էյֆելյան աշտարակը և Լուվրը, փակվում են սովորականից շուտ, աշխատանքային ժամերը ժամանակավորապես կրճատվել են։

Եվրանյուզի հաղորդմամբ, Ֆրանսիան և Եվրոպայի մեծ մասը ապրում են «մահացու շոգի ալիք», որի հետևանքով ծայրահեղ բարձր  ջերմաստիճանները խաթարում են առօրյա կյանքը՝ ստիպելով փակել դպրոցներն ու չեղարկել գնացքների երթևեկությունը։

Աշխարհի ամենաշատ այցելվող զբոսաշրջային վայրերից մի քանիսը նույնպես նախազգուշական միջոցներ են նախատեսում: Փարիզում Էյֆելյան աշտարակը սովորականից շուտ է փակվում  շոգի պատճառով, ինչը վրդովեցնում է զբոսաշրջիկներին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder