Պարգևներ՝ գետից անշնչացած քույրերի մարմինները դուրս բերած Վահե Մելքոնյանին ու մյուս ջրասուզակներին
Հասարակություն
16:14 25/06/2026
Հայաստան

Պարգևներ՝ գետից անշնչացած քույրերի մարմինները դուրս բերած Վահե Մելքոնյանին ու մյուս ջրասուզակներին

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Փամբակ գետում օրեր շարունակ որոնողական ախշատանքների իրականացրած, գետից անշնչացած քույրերի մարմինները դուրս բերած ջրասուզակին Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին։ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ջրասուզակները հունիսի 15-ից 22-ը ակտիվ ներգրավվածություն են ունեցել Փամբակ գետում իրականացված լայնածավալ որոնողական աշխատանքներին։

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ջրասուզակ Վահե Մելքոնյանը պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» մեդալով։

«Անվեհեր փրկարար» մեդալով պարգևատրվել են Հովակիմ Բաբայանը, Հայկ Քոչարյանը, Արմեն Խաչատրյանը, Պարգև Հովսեփյանը և Մխիթար Մեսրոպյանը։

«Փրկություն, օգնություն» մեդալով պարգևատրվել են Նարեկ Բաբայանը, Արթուր Խաչատրյանը, Խաչատուր Մուրադյանը, Թաթուլ Հովհաննիսյանը, Ռուբեն Հայրապետյանը, Արթուր Խաչատրյանը։

Այլ հրամաններով պարգևատրվել են նաև որոնողական աշխատանքներին ներգրավված փրկարարական ծառայողներ, որոնք իրենց ներդրումն են ունեցել իրականացված գործողությունների արդյունավետ կազմակերպման և կատարման գործում։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը որոնողական աշխատանքների ամբողջ ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել փրկարարական ծառայողներին։ Բարձր գնահատելով նրանց մասնագիտական պատրաստվածությունն ու անձնվեր ծառայությունը՝ նախարարն ընդգծել է, որ բարդ որոնողական աշխատանքների ընթացքում գործել են բարձր պատասխանատվությամբ՝ հավատարիմ մնալով մասնագիտական առաքելությանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder