Ուրբաթ ցանկանում եմ հանդիպել մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ, այնուհետև միասին շարժվենք ՍԴ. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
08:58 25/06/2026
Հայաստան

Ուրբաթ ցանկանում եմ հանդիպել մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ, այնուհետև միասին շարժվենք ՍԴ. Նարեկ Կարապետյան

«Ուրբաթ՝ ժամը 13:00-ին, ցանկանում եմ հանդիպում կազմակերպել մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ, որպեսզի որոշենք՝ մանդատները չվերցնելն է ճիշտ, թե վերցնելը, քննարկենք պայքարի ճանապարհները»,-ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա նշել է, որ քննարկումից հետո միասին կշարժվեն Սահմանադրական դատարան, որտեղ  ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությունն է ընթանալու, պաշտպանելու մեր հայրենակիցների ձայները։ 

Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ  հանդիպումը կկայանա «Տաշիր Արենայում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ուրբաթ ցանկանում եմ հանդիպել մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ, այնուհետև միասին շարժվենք ՍԴ. Նարեկ Կարապետյան