Եթե Վեհափառին կալանավորեն, ամբողջ հայ ժողովուրդը պետք է վճարի դրա գինը. Միքայել Սրբազան
Հասարակություն
16:40 25/06/2026
Հայաստան

Եթե Վեհափառին կալանավորեն, ամբողջ հայ ժողովուրդը պետք է վճարի դրա գինը. Միքայել Սրբազան

«Եկեղեցին այդ ո՞ր փորձությունը չի հաղթահարել, որ այս փորձությունը չհաղթահարի»,- Վերաքննիչ քրեական դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով եկեղեցու դեմ իշխանության արշավին։

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է Վեհափառ Հայրապետին կալանավորելը, Միքայել Սրբազանն ասաց. «Աստված մի ասացե, Վեհափառ Հայրապետին կալանավորեն։ Եթե նման բան տեղի ունեցավ, ամբողջ հայ  ժողովուրդը պետք է վճարի դրա գինը»։

Միքայել Սրբազանն ասաց, որ այժմ ուզում է  գնալ  ու տեսնել Բագրատ Սրբազանին, ում դատավարությունն այժմ ընթանում է, այնուհետև գնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ տեսնելու Վեհափառ Հայրապետին։

Եկեղեցու դեմ իշխանության արշավին միացած հոգևոր եղբայրներին տեսնելիս էլ կասի՝ «տիրադավներ»։  Ներման ճանապարհ, ըստ Սրբազանի, ունեն, եթե զղջան, վերադառնան։

«Որոշողը Վեհափառն է, մենք չենք»,- ասաց Սրբազանը։ 

Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն փոխանցեց Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ Որոշման համաձայն, Միքայել Սրբազանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվեց, բացայակելու արգելքը թողնվեց անփոփոխ։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե Վեհափառին կալանավորեն, ամբողջ հայ ժողովուրդը պետք է վճարի դրա գինը. Միքայել Սրբազան