Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՍԴ դատավոր Խաչատուրյանը գործի շրջանակում երրորդ անձ ներգրվված ՀԿ կոմիտեի նախկին նախագահի եղբայրն է, արդյո՞ք այդ հանգամանքը կաշկանդելու է, թե՞ ոչ. Վարդևանյան
«Սահմանադրական կազմի տեսանկյունից պարոն Դավիթ Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարց, առնվազն քննարկելու մակարդակում, որոշակիորեն պետք է իրացվեր»,- Սահմանադրականը դատարանում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննության ժամանակ ասաց փաստաբան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Նա նշեց, որ Խաչատուրյանը սույն գործի շրջանակներում որպես երրորդ անձ ներգրվված Հակակառուպցիոն կոմիտեի պաշտոնաթող նախագահի (Սասուն Խաչատրյան) հարազատ եղբայրն է։
«Արդյո՞ք այդ հանգամանքը կաշկանդելու է, թե՞ ոչ, արդյո՞ք անաչառ դիտորդի տեսանկյունից մտահոգություն կառաջացնի, թե՞ ոչ, հատկապես, երբ երրորդ անձ ներգրաված ՔՊ պատգամավորի թեկնածու վարչության նախագահի, առնվազն չհերքված տվյալների համաձայն, սմս հաղորդագրության շրջանակներում է հրաժարականի դիմում ներկայացրել»,- ասաց Վարդևանյանը։
Նա նաև ՍԴ անդամ Սեդա Սաֆարյանի՝ գործի քննության մասնակցության անհնարինության նոր փաստեր ներկայացրեց ու նշեց, որ ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով Սեդա Սաֆարյանի մասնակցությունն անհնարին է։
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նա ասել էր. «ՍԴ առնվազն երկու դատավորի վերաբերյալ որոշակի վերապահում ունենք, կներկայացնենք նիստի ընթացքում»։
Հիշեցնենք, որ ՍԴ աշխատակարգային որոշումների համաձայն, ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի Սահմանադրական դատարանում՝ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։ Քաղաքական ուժերը նաև դիմել էին ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանին նույնպես հեռացնեն քննությունից, սակայն ՍԴ-ն նման որոշում չէր կայացրել։
Մանրամասն՝ տեսանյութում։