Վենեսուելայում հզոր երկրաշարժից ավերված շենքում կինը երեխա է լույս աշխարհ բերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
13:16 26/06/2026
Աշխարհ

Վենեսուելայում հզոր երկրաշարժից ավերված շենքում կինը երեխա է լույս աշխարհ բերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վենեսուելայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով ավերված շենքերից մեկում հղի կինը ծննդաբերել է։ Այս մասին  հայտնում  են միջազգային լրատավամիջոցները։ 

Տեսնյութը տարածվել է սոցիալական կայքերով։ X-ի  իր էջում այն նաև տեղադրել է ձեռնարկատեր և քաղաքական մեկնաբան Մարիո Նաուֆայը։ Տեսանյութը մակագրելով՝ «Հզոր պահ Վենեսուելայից, փլատակներում կյանքը շարունակվում է»։

Նշենք, որ Վենեսուելայում տեղի ունեցած 7.2 և 7.5 մագնիտուդով հզոր երկրաշարժերի հետևանքով  զոհվել է 235 մարդ, 4300-ը՝ վիրավորվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder